Arca.am հավելվածում մատնահետքով և FaceID-ով մուտքի արտոնման կիրառման վերաբերյալ
13 Մայ 2019
Arca.am հավելվածում գործում է կենսաչափական տվիչների միջոցով (մատնահետք, FaceID) մուտքի արտոնման հնարավորությունը։ Այն օգտագործելու համար, Ձեր սմարթֆոնը պետք է ունենա վերը թվարկված տվիչներից որևէ մեկը, իսկ կարգավորումներում պետք է ակտիվացված լինի կենսաչափական տվիչի միջոցով մուտքի հնարավորությունը։ Arca.am հավելվածում կենսաչափական տվիչի միջոցով (մատնահետք, FaceID) մուտքը նախատեսված է 15 րոպե և ավել հավելվածը չօգտագործելու դեպքում մուտք արտոնելու համար։
Կարևոր է․
Եթե դուրս եք եկել հավելվածից "Ելք/Log out" հղումը սեղմելով, ապա հավելվածը կրկին կպահանջի գաղտնագրի մուտքագրում, անվտանգության նկատառումներից ելնելով։